Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել
21.10.2020 | 15:04

ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև։ Նախաձեռնությամբ է հանդես եկել հայաշատ Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն:

«Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ ժողովրդի հաղթանակը օտար կառավարման դեմ: Այդ հպարտ Հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր իսկ Անկախության հռչակագրի բառերը»,- գրում է կոնգրեսմենը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հասցեագրած փաստաթղթում: «Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում։ Ազատությունը Արցախի գոյատևման համար մնացած միակ պատասխանն է՝ պատմականորեն հիմնավորված, օրենքի վրա հիմնված անջատումը որպես ապաքինում: Հետդարձի ճանապարհ չկա: Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջանին»՝ գրել է Գրեյս Նապոլիտանոն:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ